Գալուզինը՝ Հայաստանի լոգիստիկ հնարավորությունների մասին

կողմից admin

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ ռուսական կողմի ներգրավվածությունը Հայաստանի երկաթուղային ոլորտում չի խոչընդոտում երկրի՝ տարածաշրջանային լոգիստիկ նախաձեռնություններին մասնակցությանը։

Գալուզինի խոսքով՝ հենց ռուս երկաթուղային աշխատողների փորձն է նպաստել նրան, որ Հայաստանը կարողանա պահպանել իր մրցակցային առավելությունները։

«Դա է, որ այսօր թույլ է տալիս քննարկումներ ծավալել տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ»,- նշել է ռուս դիվանագետը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում։

Նա անդրադարձել է նաև Երևանի այն պնդումներին, թե ռուսական կոնցեսիան կարող է խոչընդոտել Հայաստանին՝ դառնալու տարածաշրջանային լոգիստիկ նախաձեռնությունների լիարժեք մասնակից։

«Երևանի փաստարկներն այն մասին, թե ռուսական կոնցեսիան, իբր, խանգարում է Հայաստանին դառնալ լոգիստիկ նախաձեռնությունների մասնակից, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը»,- ասել է Գալուզինը։

 

Focus Mode