Գանձասարի հարցով ԿԳՄՍՆ-ն հղում է անում վարչապետին, վարչապետը՝ Մատենադարանի տնօրենին

կողմից admin1

Հայկական մշակութային ժառանգության վերաբերյալ դիրքորոշում ստանալու համար Sputnik Արմենիան ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանից փորձել էր պարզել՝ նախարարությունը պատրաստվո՞ւմ է հրապարակավ արձագանքել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարություններին և արդյոք մտադի՞ր է Հայաստանում հավատարմագրված դիվանագետներին հրավիրել Մատենադարան՝ նրանց ներկայացնելու Գանձասարի Մատենադարանից պահպանված ձեռագրերի բնօրինակները։

Ոլորտի պետական քաղաքականության համար պատասխանատու ԿԳՄՍ նախարարությունը ուղարկված պատասխանում հղում է անում վարչապետ Նիկոլ Փաշինյանի` խորհրդարանում սեպտեմբերի 19–ին կառավարություն–ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ հնչեցրած մտքին, որն էլ իր հերթին հղում էր անում Մատենադարանի տնօրենին։

Իսկ Փաշինյանն ասել էր, թե Հայաստանի Հանրապետությունն այս հարցին տիրապետող ամենակոմպետենտ պաշտոնյայի՝ Մատենադարանի տնօրենի միջոցով արձագանքել և արձանագրել է Գանձասարի վանական համալիրի հայկական ծագումը։ Նա նաև հայտարարել էր, որ Ադրբեջանին Գանձասարի հայկական ծագումն ապացուցելու նպատակադրումը համարում է «անիմաստ և անիրագործելի խնդիր»։

Sputnik Արմենիայի հարցերը` ԿԳՄՍ քայլերի մասին, մնացել են առանց բուն պատասխանի։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode