18
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 9։05-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում, իսկ Վարդենյաց լեռնանցքում՝ ձնախառան անձրև։
Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Վարորդներն հորդորում են լինել ուշադիր, զգոնություն ցուցաբերել և խստագույնս պահպանել երթևեկության կանոնները։