3
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել է և միացվել ՀՀ էներգահամակարգին
2026 թվականի պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքների ավարտից հետո՝ սեպտեմբերի 1-ին, Հայկական ատոմային էլեկտրակայանի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է Հայաստանի միասնական էներգահամակարգին։
Այս մասին հայտնել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ նշելով, որ վերանորոգման աշխատանքները տևել են 153 օր և իրականացվել են նախատեսված ժամանակացույցին համապատասխան։
Աշխատանքների ընթացքում իրականացվել է շուրջ 20 կարևոր միջոցառում։ Դրանք ուղղված են եղել էներգաբլոկի հուսալիության, անվտանգության և արդյունավետ շահագործման մակարդակի բարձրացմանը։