Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում ամփոփել է Չինաստան կատարած այցը՝ նշելով, որ երկիրը հնարավորություն է ունեցել տեսնել ոչ միայն որպես զբոսաշրջիկ, այլև հանդիպումների, դասախոսությունների, այցելությունների ու շփումների միջոցով։
«Տպավորություներս շատ են, բայց դրանցից մեկը հատկապես ուժեղ է․ Չինաստանը դժվար է հասկանալ հեռվից։ Այն պետք է տեսնել։
Տպավորիչ է զարգացման արագությունը, ենթակառուցվածքների մասշտաբը, տեխնոլոգիաների ներկայությունն առօրյա կյանքում և, հատկապես, այն կազմակերպվածությունը, որով այստեղ գաղափարները վերածվում են իրականության։
Առաջիկա տարիներին աշխարհը շատ է խոսելու չինական բժշկական տեխնոլոգիաների մասին։ Ինչպես չինական ավտոմեքենաներն ընդամենը մի քանի տարվա ընթացքում դարձան համաշխարհային ավտոշուկայի ամենաազդեցիկ գործոններից մեկը, կարծում եմ՝ հաջորդ մեծ չինական բումը լինելու է բժշկական տեխնոլոգիաների ոլորտում։
Բայց այս այցից ինձ համար ամենահետաքրքիրը միայն տեսածը չէր։ Ավելի կարևոր էին նոր գաղափարները, նոր ծանոթությունները և այն հնարավորությունները, որոնք դեռ պետք է փորձել վերածել կոնկրետ գործերի։
Չինաստանից հեռանում եմ շատ լավ տպավորություններով և մի պարզ մտքով՝ այստեղ հաստատ դեռ վերադառնալու առիթներ կլինեն։
再见,中国 🇨🇳 Մինչ նոր հանդիպում, Չինաստան»։