5
Հայաստանից Արաբական Միացյալ Էմիրություններ է արտահանվել 60 տոննա ձուկ և ձկնամթերք։ Այս մասին տեղեկացնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
ՍԱՏՄ-ի փոխանցմամբ՝ ԱՄԷ շուկայում հայկական ձկան նկատմամբ առկա է մեծ պահանջարկ։ Այդ նպատակով տեսչական մարմինը պատրաստ է ձկնաբուծությամբ և արտահանմամբ զբաղվող շահագրգիռ ընկերություններին կապել ԱՄԷ արտահանող կազմակերպության հետ՝ հետագա համագործակցության համար։