Հայաստանից ուսանողները կմեկնեն Թուրքիա սովորելու, Թուրքիայից՝ Հայաստան․ Վահագն Ալեքսանյան

կողմից admin2

ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը հայտարարել է, որ Հայաստանն ու Թուրքիան համաձայնության են հասել ուսանողների ակադեմիական փոխանակման շուրջ։ Նրա խոսքով՝ Հայաստանից ուսանողներ կմեկնեն Թուրքիա սովորելու, իսկ Թուրքիայից ուսանողներ կգան Հայաստան։

Հայտարարությունը հնչել է Հանրային հեռուստաընկերության եթերում։Թուրքական ավիաուղիները ընթացիկ տարում բացեցին ուղիղ չվերթներ` դեպի Երեւան եւ հակառակ ուղղությամբ, ու հայկական իշխանության ներկայացուցիչները սա միջպետական հարաբերությունների նոր ստանդարտներ , հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խիստ դրական ընթացք են համարում` սահմանի բացմանն ընդառաջ։

Հիշեցնենք, դեռ անցած տարի` 2025 թ. սեպտեմբերի 12-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները պայմանավորվել էին ջանքեր գործադրել բարձրագույն կրթության ոլորտում ուսանողների համար կրթաթոշակային հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ։

ԵԱրեկ ԱԳԱ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ հնարավոր է մի օր արթնանաք ու սահմանը բաց լինի արդեն` Մարգարայի հատվածից , նույնը կանխատեսել էր ԱԽՔ Ալեն Սիմոնյանը։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode