Հայաստանը և Չեխիան քննարկել են տրանսպորտային ոլորտում համագործակցության ընդլայնումը

կողմից admin2

Հայաստանն ու Չեխիան քննարկել են տրանսպորտային ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Չեխիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Չեխիայի տրանսպորտի նախարար Իվան Բեդնարիկի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ավիացիայի, երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտներում համագործակցության հնարավորությունները։

Խուդաթյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Չեխիայի հետ ընդլայնել համագործակցությունը հատկապես քաղաքային և երկաթուղային տրանսպորտի ոլորտներում։ Խոսքը, մասնավորապես, տեխնիկական խորհրդատվության, փորձի փոխանակման և չեխական ընկերությունների մասնակցության հնարավորությունների մասին է։

Կողմերն անդրադարձել են նաև երկու երկրների միջև կանոնավոր ավիափոխադրումների կարևորությանը։ Ներկայում Երևան-Պրահա ուղղությամբ իրականացվում են ուղիղ չվերթներ․ Wizz Air-ը այդ ուղղությամբ թռիչքներ է կատարում շաբաթական երեք անգամ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Focus Mode