5
Բաքվի Սլավոնական համալսարանում առաջիկա տարիներին նախատեսվում է հայերենի դասավանդում։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է համալսարանի մամուլի քարտուղար Սաբինա Հուսեյնզադեն՝ նշելով, որ որոշումն ընդունվել է համալսարանի Գիտական խորհրդի կողմից։
Ներկայում հայերեն դասավանդվում է Բաքվի պետական համալսարանում, Ադրբեջանի լեզվաբանական համալսարանում և Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանում։
Նշվում է նաև, որ Բաքվի Սլավոնական համալսարանում հայերենի դասավանդումը նախկինում նախատեսվել էր 2026-2027 ուսումնական տարվանից։