Տարօրինակ միջադեպ է տեղի ունեցել օրերս Երեւանում, որը փաստի առաջ է կանգնեցրել Հերացու դիահերձարանի տնօրենին։
Հնդկաստանի մի քաղաքացի ահազանգել է, որ կինը՝ 1989թ․ ծնված Բաբու Սարաշվաթին օրեր առաջ մահացել է Երևանի ԲԿ-ներից մեկում։
Սեպտեմբերի 1-ին Արտաշատի ջերմոցներերից մեկում միջատի խայթոցից սուր վարակով Երեւանի ԲԿ-ներից մեկը տեղափոխված կինը հաջորդ օրը մահացել է, հայտնում է լրագրող Սյուզի Բադոյանը։
Խայթոցից մահացած կնոջ դին արդեն 9-րդ օրն է անտերության մատնված՝ պահվում է Հերացու դիահերձարանում։
Ամուսինը չի կարողանում վճարել ծառայության համար պահանջվող 130 հազար դրամը և չի կարողանում վերցնել կնոջ դին։
Այս ամենից բացի Արտաշատի քաղաքապետը հրաժարվում է հող հատկացնել կնոջ հուղարկավորության համար՝ հիմնավորելով այն փաստաթղթերի բացակայությամբ։
Հնդիկ տղամարդը անճարությունից դրդված զանգահարել է լրագրող Սյուզի Բադոյանին և խնդրել բարձրաձայնել խնդիրը։
Մահացած կինը՝ 1989թ․ ծնված Բաբու Սարաշվաթին, ամուսնու հետ 6 տարի է’ անօրինական բնակվում է Արտաշատի գյուղերից մեկում։ Նրանք ունեն երկու անչափահաս երեխա 6 եւ 4 տարեկան, որոնք ծնվել են Հայաստանում։
Մահացածի ամուսինը Սյուզի Բադոյանի հետ զրույցում հույս է հայտնել, որ կգտնվեն բարեգութ մարդիկ եւ կօգնեն, որ կնոջ դին հողին հանձնվի։