ՀՔԾ–ից՝ Ավանի թաղապետ․ Ո՞վ է Վահե Հակոբյանը

կողմից admin2

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.  Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավար Վահե Հակոբյանի անունը վերջին շրջանում հայտնվել է հանրային ուշադրության կենտրոնում՝ թիվ 57 մանկապարտեզի նախկին տնօրեն Մարգարիտա Հովհաննիսյանի աշխատանքային վեճի պատճառով։

Հովհաննիսյանը դատարանի միջոցով վերականգնվել է պաշտոնում, սակայն պնդում է, որ աշխատանքի վերադառնալուց հետո բախվել է խոչընդոտների։ Նա նաև բարձրաձայնել է ստեղծված իրավիճակում Հակոբյանի հնարավոր առնչության մասին։

Վահե Հակոբյանը ծնվել է 1990 թվականին։ Մինչև Ավանի թաղապետ նշանակվելը՝ 2022 թվականի ապրիլի 19-ը, աշխատել է Հատուկ քննչական ծառայությունում, ապա՝ Հակակոռուպցիոն կոմիտեում՝ զբաղեցնելով ղեկավար պաշտոններ։ Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է և կուսակցության տարածքային խորհրդի նախագահը։

Ինչ վերաբերում է ունեցվածքին, ապա 2025 թվականի հայտարարագրում Հակոբյանը անշարժ գույք և տրանսպորտային միջոցներ չի նշել։ Նա չի հայտարարագրել նաև արժեթղթեր, ներդրումներ և բանկային ավանդներ։

Տարվա վերջում նրա յոթ բանկային հաշիվներում ընդհանուր առմամբ եղել է շուրջ 2 մլն 36 հազար դրամ, իսկ կանխիկ միջոցները կազմել են 8 հազար դոլար։

2025 թվականին թաղապետի հայտարարագրած եկամուտը քաղաքապետարանից ստացած 12 մլն 858 հազար դրամ աշխատավարձն է։ Միաժամանակ նա նշել է 5 մլն դրամի անտոկոս փոխառություն և շուրջ 1.9 մլն դրամ վարկի մնացորդ։

Հայտարարագրում խոշոր ծախսեր չեն արձանագրվել։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode