Հրազենային վնասվածքից մահացած զինծառայող Տիգրան Ստեփանյանի գործով կալանավորվածներ կան

կողմից admin2
Հոկտեմբերի 31-ին հրազենային վնասվածքով հայտնաբերված 19-ամյա ժամկետային զինծառայող Տիգրան Ստեփանյանի մահվան գործով երկու զինծառայողի մեղադրանք է ներկայացվել՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ երկուսի նկատմամբ էլ որպես խափանման միջոց կալանք է ընտրվել։ Մինչ այս իրավապահները չէին մանրամասնում՝ ինչ հոդվածով է քննվում զինծառայողի մահվան դեպքը։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode