Հռոմի պապ Լևոն XIV-ը հույս է հայտնել, որ Ուկրաինայի շուրջ բանակցությունները վերսկսելու ջանքերը շոշափելի արդյունքներ կտան և կոչ է արել ճանապարհ հարթել դիվանագիտության համար։
Շաբաթ օրը Կրեմլում տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումն ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆի և ամերիկյան առաջնորդի փեսա Ջարեդ Քուշների հետ։ Բանակցությունները տևել են մոտ երեք ժամ։
Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցել են ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը և արտասահմանյան երկրների հետ ներդրումատնտեսական համագործակցության հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌՈՒԻՖ-ի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։
«Հուսով եմ, որ այս օրերին բանակցությունները վերսկսելու ուղղությամբ գործադրվող ջանքերը շոշափելի արդյունքներ կտան և տարածք կբացեն դիվանագիտության համար», – հայտարարել է նա Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում ավանդական կիրակնօրյա քարոզի ավարտին։
Օգոստոսի սկզբին Պապ Լևոնը կոչ էր արել դադարեցնել բռնության պարույրն Ուկրաինայում՝ հայտարարելով միջազգային իրավունքի պահպանման անհրաժեշտության մասին։ Պոնտիֆիկոսն իր աջակցությունն էր հայտնել հակամարտության հետևանքով զոհվածների և տուժածների ընտանիքներին, այդ թվում՝ Ռուսաստանի ուղղությամբ հարվածների հետևանքով։
«Մեր աղոթքը բարձրացնենք առ Աստված, որպեսզի համաձայնությունը հաղթանակի աշխարհի բոլոր հակամարտություններում», – հավելել է պոնտիֆիկոսը՝ կոչ անելով «բացել սրտերը երկխոսության և խաղաղության համար»։