Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին

կողմից admin3

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Ջիլ բնակավայրում տուն է այրվում։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները մարել են կրակը, ինչից հետո տանը հայտնաբերել են տղամարդու մարմին։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են դեպքի հանգամանքները և մահացածի ինքնությունը։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode