Հայաստանիզինված ուժերի ստեղծման ակունքներում կանգնած գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դիմումը ներկայացրել էր մինչև Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի սկիզբը։
Sputnik Արմենիային տված հարցազրույցում այս մասին պատմել է Տեր-Գրիգորյանցը։
Ռազմական գործողությունների սկսվելուց մոտ մեկ ամիս առաջ Տեր-Գրիգորյանցը Հայաստան է եկել երկրի ղեկավարությանը հնարավոր պատերազմի մասին զգուշացնելու և իր օգնությունն առաջարկելու համար: Նա հանդիպել է նախագահ Արմեն Սարգսյանի հետ և խնդրել հանդիպում կազմակերպել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ:
«Ես եկել էիաջակցելու և եղա նախագահ Արմեն Սարգսյանի մոտ։ Նախագահի մոտից զանգեցի պաշտպանության նախարար Տոնոյանին, որին հիմա դատում են։ Հեռախոսը վերցրեց մի գնդապետ: Ասացի՝ խնդրում եմ փոխանցել նախարարին, որ պետք է հանդիպեմ նրա հետ, ես հիմա նախագահի մոտ եմ, մեկ ամսից պատերազմ է լինելու»,- պատմում է նա:
Տոնոյանի հետ հանդիպում այդպես էլ չկայացավ։
Ինչպես պնդում է Տեր-Գրիգորյանցը, Սարգսյանն այն ժամանակ մերժումը բացատրեց հետևյալ կերպ. «Նրանք գիտեն ձեր ունակությունները, ուստի վախենում են, որ դուք կտապալեք իրենց ծրագրերը»:
Դրանից հետո գեներալը մեկնել է Հայաստանից։
«Այս պատասխանը ինձ համար շատ ցավալիէր։ Որովհետև ես հինգ տարի Հայաստանին հույսով, հավատով ծառայել եմ, ստեղծել, ղեկավարել… Եվ ահա այսպիսի վերաբերմունք», — ասում է նա։
Դրանից հետո Տեր-Գրիգորյանցը դիմել է Հայաստանի հյուպատոսություն, հանձնել անձնագիրը և քաղաքացիությունից հրաժարվելու դիմում գրել։
«Գնացի հյուպատոսություն և վերադարձրի ՀՀ անձնագիրս։ Ինձ զարմանքով հարցրին՝ պարոն Տեր-Գրիգորյան, ի՞նչ եք անում»,-պատմել է նա:
Երկու-երեք ամիս անց գեներալը ծանուցում է ստացել իր քաղաքացիությունը դադարեցնելու մասին։ Այդ ժամանակ պատերազմն արդեն սկսվել էր։
Տեր-Գրիգորյանցն իր որոշումն ուղղակիորեն կապում է այդ այցելության ժամանակ իր նկատմամբ ունեցած վերաբերմունքի հետ։
Գեներալը նաև պնդում է, որ իր առաջարկները ռազմական ղեկավարության կողմից լսելու դեպքում 2020 թվականին իրադարձությունները կարող էին այլ կերպ զարգանալ:
Ինքը՝ Տեր-Գրիգորյանցը, ՀՀ քաղաքացիություն ստացել էր հանրապետության զինված ուժերի կազմավորմանը մասնակցելուց մի քանի տարի անց։ Ի սկզբանե, չնայած Հայաստանում աշխատելուն ու ապրելուն, նա ՀՀ քաղաքացի չէր։
Արցախյան առաջին պատերազմից հետո նրան առաջարկել են մնալ Հայաստանում և զբաղեցնել պետական բարձր պաշտոն, սակայն նա հրաժարվել է՝ իր խնդիրն ավարտված համարելով։ Ավելի ուշ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ներկայացուցիչը նրան առաջարկել է քաղաքացիություն տրամադրել՝ ի նշանավորումն հայկական բանակի ստեղծման գործում ունեցած ավանդի։