38
Կառավարությունը 600 մլն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վազքուղու և անհրաժեշտ ենթակառուցվածքների վերակառուցման ու վերանորոգման համար։
Աշխատանքները նախատեսվում է իրականացնել 2027 թվականին Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի խաղերին ընդառաջ։ Գնումը համարվել է անհետաձգելի և կիրականացվի «Հրատապ մեկ անձից» ընթացակարգով։ Պայմանագիրը նախատեսվում է կնքել «Ջի ԹԻ ԷՍ Քնսթրաքշն» ՍՊԸ-ի հետ։
Նշվում է, որ մարզադաշտի վազքուղու ռետինե ծածկի և դրա տեղադրման համար անհրաժեշտ ստորին շերտերի աշխատանքները կիրականացվեն առանձին գնման ընթացակարգով։