Իրանական ավիաընկերության ինքնաթիռն արգելանքի է վերցվել Ստամբուլի օդանավակայանում

կողմից admin1

Իրանական փոխադրողին պատկանող ինքնաթիռը մեկնումից առաջ կանգնեցվել է Ստամբուլի օդանավակայանում․ ուղևորներին իջեցրել են օդանավից, իսկ իրանական «Caspian Airlines» ավիաընկերության օդանավի վրա արգելանք է դրվել։ Այս մասին հայտնում է «Вестник Кавказа»-ն՝ հղում անելով «HaberGlobal»-ին։

«EP-KPB» գրանցման համարն ունեցող ինքնաթիռի վրա կալանք է դրվել շահագործող ավիաընկերության՝ 3 միլիոն եվրոյի հասնող պարտքի պատճառով։

Օդանավակայանում ինքնաթիռի՝ Ստամբուլից Իրան մեկնումը արգելելուն հասել են պարտատեր ընկերության փաստաբաններն ու դատական ակտերի հարկադիր կատարողները։ Դատական քննության շրջանակում օդանավի վրա կալանք է դրվել, չվերթը չեղարկվել է, իսկ ուղևորներին իջեցրել են ինքնաթիռից։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode