Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը կքննի Երևանի դատարանը

կողմից admin

Դատավոր Սերժ Ռուշանյանը որոշել է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործը պետք է ուղարկվի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։

Դատավորը որոշումը պատճառաբանել է նրանով, որ հանրային մեղադրողը Գարեգին Երկրորդի դեմ ներկայացված մեղադրանքում չի նշել, որ գործը պետք է քննվի Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում։

Գործի առաջին դատական նիստը պետք է կայանար օգոստոսի 7-ին, սակայն Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ էր հայտնել և հրաժարվել գործը քննելուց։

Դրանից հետո գործը մակագրվել էր դատավոր Սերժ Ռուշանյանին, որը քննարկել է գործի տարածքային ընդդատության հարցը և որոշել այն ուղարկել Երևան։

Այսպիսով, Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործի քննությունը, ըստ դատարանի որոշման, պետք է շարունակվի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode