Կրակոցներ «Ամառ»-ի մոտ․ բերման ենթարկվածներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է

կողմից admin2

Կրակոցներ Երևանում՝ Հրազդանի կիրճում հայտնի «Ամառ» ռեստորանային համալիրի մոտ․ ոստիկանների օպերատիվ գործողությունների արդյունքում կասկածյալները, որոնցից մեկը Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի եղբոր տղան է, չհասցրեցին ճողոպրել

Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով բերման են ենթարկվել Երևանի բնակիչ 22-ամյա Յուրիկ Բադալյանը և Վայոց ձորի մարզի բնակիչ 20-ամյա Աշոտ Արսենյանը։

Շամշյանը հայտնում է, որ բերման ենթարկվածներից Ա. Արսենյանը Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի եղբոր տղան է։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝

 

Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբակալել են խուլիգանություն կատարած երիտասարդներին

Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 2.13-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի մոտ գազային ատրճանակից օդ են կրակել։

ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 1.47-ի սահմաններում «Յագուար» մակնիշի ավտոմեքենայից գազային ատրճանակից կրակոց են արձակել Երևանի բնակիչ 22-ամյա և Վայոց ձորի մարզի բնակիչ 19-ամյա երիտասարդներ։

Երիտասարդները տեղում հայտնաբերվել, խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode