«Լամբադա» կամրջի ժամանակավոր փակումը մեծ խցանումներ է առաջացրել Երևանում

կողմից admin1
Երևանի «Լամբադա» կամրջի վերին հատվածի ժամանակավոր փակման պատճառով Կոմիտասի պողոտայում և հարակից փողոցներում վաղ առավոտից լուրջ խցանումներ են առաջացել։

Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։
«Լամբադա» կամուրջը, որը Քանաքեռ-Զեյթուն, Մոնումենտ և Կոմիտաս շրջանները կապող կարևոր հանգույց է, սեպտեմբերի 10-ից նոյեմբերի 1-ը մասամբ փակ է լինելու վերանորոգման համար։
Խցանումը սկսվում է Վրացական փողոցի խաչմերուկից և ձգվում մինչև կամուրջ։
Երթևեկության ծանրաբեռնվածության պատճառով հարակից փողոցներում, մասնավորապես՝ Մամիկոնյանց փողոցում, նույնպես խցանում է։ Քանի որ երթևեկության հոսքը տարածվել է այլ ուղղություններով, շղթայական ռեակցիայով խցանում է առաջացել նաև Սարալանջում։Ստեղծված իրավիճակը հատկապես նկատելի է օրվա ծանրաբեռնված ժամերին։ Երևանի ճարտարապետական և տրանսպորտային ենթակառուցվածքներն այլընտրանքային շատ երթուղիներ չեն առաջարկում, ուստի մեկ հիմնական հատվածի փակումն արագորեն ազդում է հարևան փողոցների վրա։ Ավտոբուսի վարորդներն արդեն իսկ ասում են, որ հոգեբանորեն պատրաստվում են երթևեկության երկարատև խցանումներին։ Նրանց խոսքով՝ ստեղծված իրավիճակը կարող է վերածվել ամենօրյա «սերիալի» մինչև նոյեմբերի 1-ը, երբ ակնկալվում է, թե «Լամբադան» լիարժեքորեն գործելու է։

Focus Mode