4
Մոլդովան Ուկրաինայի հետ սահմանային անցակետերը կկահավորի հնարավոր ավիահարվածներից պաշտպանվելու համար նախատեսված ամրություններով։
Մոլդովայի ՆԳՆ-ի տեղեկացմամբ՝ սահմանային անցակետերում նախատեսվում է կառուցել պաշտպանիչ կառույցներ և թաքստոցներ։ Դրանք կկառուցվեն գերատեսչության սեփական միջոցներով։
Աշխատանքներն արդեն սկսվել են առավել խոցելի համարվող սահմանային անցակետերում։