16
Ռուսաստանը պատրաստ է մասնակցել Հարավային Կովկասի ենթակառուցվածքային նախագծերին, սակայն դեռևս որևէ հայտ չի ստացել Դոնալդ Թրամփի տրանսպորտային երթուղու նախագծին միանալու վերաբերյալ, հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք դեռևս որևէ հայտ չենք ստացել այս նախագծին՝ Դոնալդ Թրամփի տրանսպորտային երթուղուն մասնակցելու վերաբերյալ։ Սակայն բոլոր շահագրգիռ կողմերը տեղյակ են մեր հնարավորությունների և մեր պատրաստվածության մասին։ Մենք պատրաստ ենք մասնակցել ենթակառուցվածքային նախագծերին. մենք բազմիցս խոսել ենք այս մասին։ «Ռուսական երկաթուղիները» ունեն կոնցեսիա և գործում են Հարավկովկասյան երկաթուղու կազմում. այս ամբողջ ենթակառուցվածքը մեզ ծանոթ է, և մենք այն տեխնոլոգիապես պահպանում ենք», — նշել է նախարարը։