«Հետք» – ը գրել է․
«Երևան-Սևան մայրուղի 16-17-րդ կմ 1 շինություն և Սևան-Երևան մայրուղի 16-17-րդ կմ 2 շինություն հասցեներում գտնվող կանգառասրահները կասկածելի հանգամանքներում սեփականաշնորվել են։ Կանգառասրահներից մեկն այժմ արագ սննդի կետ է դարձել, մյուսը չի օգտագործվում։ Իսկ մարդիկ ստիպված են բաց երկնքի տակ սպասել ավտոբուսին, անձրևի ու ձյան ժամանակ էլ պատսպարվել մոտակայքում գտնվող կամրջի տակ։
Մասնավորեցումից հետո գետնանցումը փակվել է։ Այս տարվա օգոստոսի 26-ին այդ հատվածում փողոցն անցնելիս 25-ամյա մի երիտասարդ վրաերթի ենթարկվեց ու մահացավ։
2660 քմ ընդհանուր մակերեսով հողամասերը և դրանց վրա գտնվող կանգառասրահներն ու սանհանգույցները 2008 թվականից պատկանում են «Արզնի-էքսպրես» ՍՊԸ-ին։ Ընկերությունը հիմնադրվել է 1991 թվականին Սուրեն Բալասյանի կողմից։ Սուրեն Բալասյանը Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի հայրն է։ Հետագայում Սուրեն Բալասյանը դուրս է եկել ընկերությունից և հիմա «Արզնի-էքսպրես» ՍՊԸ-ի 50% փայատերը նրա կինն է՝ Աննման Ղուկասյանը»։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։