ՆԳՆ-ը մանրամասներ է հայտնել 66–ամյա Սվետլանա Ֆրայժիի գտնվելու վայրի մասին

կողմից admin3

Ընտանիքի կողմից անհետ կորած համարվող` Ռուսաստանի Դաշնության 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին լքել է Հայաստանի Հանրապետության տարածքը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ կնոջ դուստրը` Ելենա Ֆրայժին, նամակ է գրել Sputnik Արմենիային` նշելով, որ մայրը Ռուսաստանից Երևան է ժամանել ավտոբուսով հոկտեմբերի 10-ին և պետք է Փարիզ մեկներ հոկտեմբերի 11-ին։ Ըստ դստեր` կինը գնացել է օդանավակայան, բայց ինքնաթիռ չի նստել: Այդ օրվանից նրա հեռախոսը դադարել է աշխատել, իսկ WhatsApp-ի հաղորդագրությունները տեղ չեն հասնում։

«Ոստիկանությունն օպերատիվ հետախուզական, որոնողական աշխատանքներ է իրականացրել, և պարզվել է, որ նշված անձը հոկտեմբերի 14–ին լքել է ՀՀ տարածքը Բագրատաշենի անցակետով»,– հայտնեցին ՆԳՆ–ից։

Ելենա Ֆրայժին իր նամակում գրել էր, որ մոր անհետ կորելու մասին տեղեկացված է նաև Ռուսաստանի դեսպանության հյուպատոսական բաժինը։

Ռուսաստանի դեսպանությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ հյուպատոսական բաժինը հաստատել է Ֆրայժայի ընտանիքի դիմումը: Դիվանագետները կապի մեջ են կնոջ հարազատների և ՀՀ ներքին գործերի նախարարության հետ:

 

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode