4
Հայաստանի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր։
Հուշագրով նախատեսվում է փորձի և գիտական տվյալների փոխանակում՝ լճերի էկոհամակարգերի ուսումնասիրության, մշտադիտարկման, տեղական ձկնատեսակների պահպանության, ջրային աղտոտման կանխարգելման և կլիմայի փոփոխության ազդեցության գնահատման ուղղություններով։
Կզարգանա նաև «Սևան» ազգային պարկի և Իսիկ Կուլի պահպանվող տարածքների միջև անմիջական համագործակցությունը՝ նպաստելով երկու լճերի բնական ժառանգության պահպանությանը։