Նոյեմբերի 29-ին՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ն, ավագանու ընտրություններ կանցկացվեն 11 համայնքում՝ համամասնական ընտրակարգով,- տեղեկացնում է ԿԸՀ-ն։
Ընտրություններ կանցկացվեն՝ Արագածոտնի մարզի Աշտարակ և Ապարան համայնքներում, Արմավիրի մարզի Մեծամոր և Բաղրամյան համայնքներում, Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում, Լոռու մարզի Սպիտակ համայնքում, Շիրակի մարզի Աշոցք և Ամասիա համայնքներում, Սյունիքի մարզի Կապան համայնքում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում։
Այս համայնքներում ընտրողները քվեարկելու են կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների օգտին։
Նոյեմբերի 29-ին ընտրություններ կանցկացվեն նաև Արագածոտնի մարզի Արևուտ և Մեծաձոր համայնքներում։ Այստեղ, սակայն, ընտրությունները կանցկացվեն մեծամասնական ընտրակարգով՝ ընտրողները քվեարկելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամների թեկնածուների օգտին։