Փաշինյանը «գտել է» 15-ամյա հայ դպրոցականների գիտելիքների ծայրահեղ ցածր մակարդակի պատճառը

կողմից admin1

Փաշինյանը «գտել է» 15-ամյա հայ դպրոցականների գիտելիքների ծայրահեղ ցածր մակարդակի պատճառը, որը համաշխարհային միջին ցուցանիշներից հետ է մնում 4-5 տարով

Պատճառը երկրում դպրոցների երկար տարիների բացակայությունն է, հայտարարել է Փաշինյանը կառավարության նիստում։

Նա հիշեցրել է հանրապետության ողջ տարածքում 300 դպրոցների կառուցման ընթացիկ ծրագրի մասին, որից հետո պետք է կառուցվի ևս նույնքան, ապա՝ ևս 350-ը:

«Մի երկրում, որտեղ գրեթե հազար դպրոցների խիստ անհրաժեշտություն կա, հասկանալի է, որ գիտելիքների մակարդակն այդպիսին կլինի»,- հայտարարել է նա:

Նրա խոսքով դաշնակցականներն ու հանրապետականները տասնյակ տարիներով դպրոցները սարքել էին ընտրակեղծարարության պլատֆորմ, կոռուպցիայի դասավանդման թիվ մեկ աղբյուր։ Մինչև էսօր ուսուցիչներ ու տնօրեններ կան, որ տգիտություն են դասավանդում։
Տգետ տնօրենները պետք է հանվեն աշխատանքից, -հրահանգել է Փաշինյանը։

«Մի երկրում, որ Լիսկան դոկտոր-պրոֆեսոր է, Ծառուկյանն էլ՝ գրքի հեղինակ… հլը պտի պատասխան տաք»,- հայտարարել է նա։

Focus Mode