5
Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի առևտրի կրճատումը, ըստ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի, կրիտիկական ցնցումների չի հանգեցնի։
ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը՝ նշելով, որ Հայաստանի բաժինը ընդհանուր առևտրաշրջանառության մեջ համեմատաբար փոքր է։
Նրա խոսքով՝ որոշակի ապրանքների նկատմամբ սահմանված սահմանափակումները նպատակ ունեն ապահովել Ռուսաստան անվտանգ ապրանքների ներմուծումը՝ ԵԱՏՄ-ում գործող սանիտարական և բուսասանիտարական պահանջներին համապատասխան։