2
Ռուսաստանի բանակը անցած գիշեր հարվածել է Կիևում գործող ձեռնարկությանը, որը Ուկրաինայի զինված ուժերի համար հատուկ մեքենաներ է արտադրում։
Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Հարվածի հետևանքով Կիև քաղաքում խոցվել է արդյունաբերական ձեռնարկությունը («Կիևի ավտոտրանսպորտային ձեռնարկություն» ԲԲԸ), որն իրականացնում է Ուկրաինայի զինված ուժերի համալրման համար նախատեսված մասնագիտացված ավտոմեքենաների արտադրություն», — ասված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, Օդեսայի մարզի Չեռնոմորսկ նավահանգստում հարված է հասցվել ռազմական նշանակության բեռ տեղափոխող բեռնանավին։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։