22
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին քրեակատարողական հիմնարկից բերել են Հակակոռուպցիոն դատարան:
Հակակոռուպցիոն դատարանում երկարատև դադարից հետո վերսկսվում է հակասահմանադրական ճանաչված հոդվածով դատավարությունը։
Հիշեցնենք, որ որպես մեղադրյալներ ներգրավված են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Դատը նախագահում է դատավոր Սարգիս Պետրոսյանը։
Նախորդ նիստը տեղի է ունեցել հունիսի 24-ին։
Ի աջակցություն Քոչարյանի՝ դատարանի բակում հավաք է նախատեսվում:
Արդեն իսկ դատարանի մոտ են «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Աննա Գրիգորյանը, Աղվան Վարդանյանը, Սևակ Խաչատրյանը:
Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանի հետ տեսակցությունները թույլատրված են միայն մերձավոր ազգականների հետ։