Ռուսաստանցի մասնագետները վերադառնում են Իրանի «Բուշեր» ատոմակայան

կողմից admin

Լիխաչովի խոսքով՝ «Բուշեր» ատոմակայանի շրջանում ներկայում հանգիստ իրավիճակ է:

Այս մասին լրագրողներին հայտնել է պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։

Լիխաչկովի խոսքով՝ Իրանի «Բուշեր» ատոմակայանի շրջանում այժմ ամեն ինչ հանգիստ է։   «Ընդհանուր առմամբ դրությունը հանգիստ է, անհանգստացնող իրադարձություններ՝ կապված կայանի, մեր երկու բազաների հետ, վերջին ամիսներին չեն եղել», — ասել է նա:

Հիշեցնենք, որ գարնանը Իրանի ուղղությամբ իրականացված հարվածների հետևանքով «Ռոսատոմի» շուրջ 600 աշխատակից տարհանվել էր «Բուշեր» ատոմակայանից։ Նրանց Իրանից դուրս էին բերել խմբերով՝ Հայաստանի տարածքով։

Հուլիսին «Ռոսատոմը» սկսել էր մասնագետների վերադարձը ատոմակայանի շինհրապարակ, սակայն տարածաշրջանում լարվածության հերթական սրման պատճառով գործընթացը կրկին դադարեցվել էր։

 

Focus Mode