4
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը անդրադարձել է Հայաստանի հետ ֆիտոսանիտարական հսկողության հարցին՝ նշելով, որ Մոսկվան պատրաստ է կառուցողական քննարկումների։
Նրա խոսքով՝ հարցը Հայաստանի՝ «ուշքի գալ-չգալու» մասին չէ, այլ ֆիտոսանիտարական հսկողության սահմանված պահանջների կատարման։
«Բանն այն չէ՝ Հայաստանում ուշքի կգան, թե ոչ, այլ պետք է կատարվեն ֆիտոսանիտարական հսկողության պահանջները։ Մենք, բնականաբար, պատրաստ ենք նման կառուցողական երկխոսության։ Սակայն, ցավոք, տեսնում ենք, որ հայկական կողմից կան որոշակի խնդիրներ, և համապատասխանաբար նման երկխոսություն վարվում է»,- ասել է Օվերչուկը։