Ռուսաստանը սատարում է Ադրբեջանի և Թուրքիայի նախաձեռնած «3+3» ձևաչափին․ Լավրով

կողմից admin1

Ադրբեջանի և Թուրքիայի նախաձեռնած ձևաչափը՝ դա «3+3» ձևաչափն է՝ Ադրբեջան, Վրաստան, Հայաստան և Ռուսաստան, Թուրքիա, Իրան: Մենք մի քանի անգամ հանդիպել ենք, և այժմ սպասում ենք, թե երբ կպայմանավորվեն Հայաստանն ու Ադրբեջանը՝ ով է հաջորդը ընդունելու այդ խմբի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, — հայտարարել է Լավրովը։

Նրա խոսքով, Ռուսաստանը համարում է, որ «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը կարելի է անցկացնել Ադրբեջանում:

«Ինչու եմ հիշատակում այդ ձևաչափը՝ այն իրոք համընդգրկուն է, նվիրված չէ ինչ-որ կոնկրետ նախագծի, որը նախատեսվում է իրականացնել ընդհանուր տարածաշրջանային համատեքստից դուրս, այդ իսկ պատճառով՝ Ադրբեջանի և Թուրքիայի առաջարկած «3+3» ձևաչափը մենք ակտիվորեն սատարում ենք», — ասել է Ռուսաստանի արտգործնախարարը, ով Բաքվում մասնակցել է Ասիայում Փոխգործողության և վստահության միջոցների հարցերով խորհրդակցության գագաթնաժողովին:

«3+3»-ը Ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած և Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության ձևաչափ է։ Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։ Վրաստանը հարթակին չի միացել Ռուսաստանի հետ հակասությունների պատճառով։

Այդ ձևաչափի շրջանակներում տեղի է ունեցել երեք հանդիպում՝ Ռուսաստանում, Իրանում և վերջինը՝ 2024 թվականին Թուրքիայում։

 

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode