Ռուսաստանը խստացրել է ԱՊՀ որոշ երկրներ կանխիկ միջոցների դուրսբերման կանոնները

կողմից admin2

Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել՝ խստացնելով Ռուսաստանից ԱՊՀ որոշ երկրներ կանխիկ միջոցների դուրսբերման կանոնները:

Ըստ փաստաթղթի՝ ֆիզիկական անձանց արգելվում է ԵԱՏՄ երկրներ, Ադրբեջան, Տաջիկստան և Ուզբեկստան ավելի քան մեկ միլիոն կանխիկ ռուբլի տանել: Արգելքի խախտման դեպքում կանխիկ գումարը կառգրավվի:

Բացի այդ՝ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար արգելքը կգործի անկախ միջոցների չափից։

Բացառություններ կարվեն կառավարության սահմանած օդանավակայաններով փող տեղափոխելու դեպքում։

Ավելի վաղ Ռուսաստանում ֆիզիկական անձանց համար սահմանաչափը կազմում էր 100 հազար դոլարին համարժեք ռուբլի, ընդ որում՝ սահմանափակումները չէին վերաբերում Ադրբեջանին, Տաջիկստանին և Ուզբեկստանին:

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode