Սանիտարահիգիենիկ խախտումներ «Սիթիի» հացի և լավաշի արտադրամասում․ աշխատանքը կասեցված է

կողմից admin1

Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել «Սիթի» ՍՊԸ-ին պատկանող հացի և լավաշի արտադրամասում։ ՀՀ սննդամերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ «Սիթիի» արտադրական գործունեությունը կասեցվել է։

Հայտնաբերված խախտումների թվում նշվում է, որ սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող սարքավորումները և գործիքները պատշաճ չեն մաքրվել և ախտահանվել, պատերը չեն ունեցել հարթ մակերես և չեն պահվել նորոգ վիճակում, հնարավոր չի եղել լվանալ, անհրաժեշտության դեպքում՝ ախտահանել։

«Արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը չեն կանխարգելել կեղտի կուտակումը, անցանկալի բորբոսների առաջացումը և մասնիկների թափվելու վտանգը, առաստաղը չի ունեցել հարթ մակերես և չի պահվել նորոգ վիճակում»,- հայտնում է ՍԱՏՄ-ն։

Խախտումների վերացման համար սահմանվել է վերջնաժամկետ:

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode