Շինարարների փողոցի կրպակատերերին Ավինյանը չի ընդունել

կողմից admin1
Երևանի քաղաքապետարանում պնդել են՝ Շինարարների փողոցում գտնվող կրպակների քանդման բոլոր իրավական հիմքերը կան, թեպետ այդ հիմքերը կրպակատերերը դեռ չեն տեսել։
Քիչ առաջ ավարտվեց նրանց հանդիպումը քաղաքապետարանում՝ աշխատակազմի և քարտուղարության ղեկավարների հետ։
«Դեռևս հստակ բան չասեցին, ասեցին՝ կտեղեկացնենք։ Ասեցին՝ ձեր դիմումներն ու խնդրանքները տվեք առաջին պատուհան։ Մենք ասեցինք՝ ոչ մի տեղ չենք գնում։ Աշխատակազմի ղեկավարն ասեց՝ հանգիստ եղեք, ձեզ բոլոր իրավական հիմքերով կծանուցվի․․․»,- նշեց կրպակատերերից Դավիթ Նահապետյանը։
Խնդրել են՝ իրավական հիմքերը փոխանցել և ժամանակ տալ ուսումնասիրության, իրենց իրավունքները պաշտպանելու, միգուցե նաև դատարան դիմելու համար։
Կրպակատերերից մեկն ասում է՝ քաղաքապետարանում զարմանք առաջացրեցին իր ներկայացրած փաստաթղթերը, ըստ որոնց՝ հողի վարձակալության իրավունքը երկարացվել է մինչև 2029թ․, ու դա արվել է ընդամենը 3 ամիս առաջ։
Քանի որ քաղաքապետարանում հանդիպումը, ըստ էության, ոչինչ չտվեց, կրպակատերերը որոշեցին իրենց բողոքի ակցիան շարունակել կառավարության մոտ։

 

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode