29
Թուրքիայի ազգային «Turkish Airlines» ավիաընկերության բեռնափոխադրումների ծառայությունը՝ «Turkish Cargo»-ն հայտնել է, որ նոյեմբերի 15-ին իրականացրել է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով առաջին կանոնավոր բեռնափոխադրող չվերթը։
Այդ մասին, ըստ ermenihaber.am-ի՝ հայտնում են թուրքական «HavaSosyalMedya» և «Aeroportist» մասնագիտական հարթակները։
Նշվել է, որ տարածաշրջանային ղեկավարության և օպերացիոն թիմի համակարգմամբ իրականացված այս հատուկ չվերթը նպատակ ունի երկու երկրների միջև ապահովել արդյունավետ և հուսալի բեռնափոխադրումների՝ միաժամանակ ընդլայնելով ընկերության գլոբալ լոգիստիկ ցանցը։
Հիշեցնենք, որ 2026-ի մարտից «Turkish Airlines»-ը կանոնավոր չվերթներ է իրականացնում Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ։