«Թաթա» կարապը փախել է Կենդանաբանական այգուց

կողմից admin3

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։50-ի սահմաններում պարեկները ծառայություն կատարելիս Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտ նկատել են, որ կարապ է շրջում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարապին անվտանգ բռնելու համար երթևեկությունը դադարեցվում է, ինչից հետո պարեկներին ու քաղաքացիներին հաջողվում է բռնել կարապին ու տեղափոխել կենդանաբանական այգի։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կարապը պատկանում է Երևանի կենդանաբանական այգուն, անունն էլ «Թաթա» է։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode