Զելենսկիի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի ու Ջարեդ Քուշների հանդիպումը մեկնարկել է Կիևում։ Ամերիկացի բանագնացները սեպտեմբերի 6-ին ժամանել են Ուկրաինա՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու ուղղությամբ բանակցությունները վերակենդանացնելու նպատակով։
Սա Ուիթքոֆի և Քուշների առաջին այցն է Ուկրաինա։ Մինչ Կիև մեկնելը՝ նրանք Մոսկվայում ավելի քան երեք ժամ բանակցել էին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կրեմլը հանդիպումը բնութագրել էր որպես օգտակար և կառուցողական, սակայն որևէ կոնկրետ պայմանավորվածության կամ առաջընթացի մասին չէր հայտարարվել։
Զելենսկին հանդիպումից առաջ հայտարարել էր, որ ուկրաինական կողմի առաջարկները պատրաստ են։ Նա ընդգծել է խաղաղության, անվտանգության երաշխիքների և հետպատերազմյան արժանապատիվ կարգավորման անհրաժեշտությունը։