2
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստացել է «Ռուսաստանի օդային տարածքի բնականոն գործունեությունը»՝ ամերիկացի բանակցողներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների՝ Մոսկվա կատարելիք այցի ընթացքում։ Այս մասին նա հայտնել է երեկոյան տեսաուղերձում։
«Մենք կապահովենք Ռուսաստանի օդային տարածքի բնականոն գործունեությունը, որպեսզի բանակցողները կարողանան անվտանգ ժամանել։ Մենք հոգ ենք տանում հենց նրանց, ոչ թե Ռուսաստանի մասին։ Մեր կողմից օդային հարվածներ չեն լինի»,- հայտարարել է Զելենսկին։