Զելենսկուն առաջարկվել է կորցրած տարածքները ճանաչել Ռուսաստանի մաս

կողմից admin1

ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշները Կիև կատարած այցի ընթացքում Վլադիմիր Զելենսկուն առաջարկել են Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորման ավելի խիստ պայմաններ,- այտարարել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Աննա Սկորոխոդը։

Նրա խոսքով՝ ամերիկացի բանակցողները, մասնավորապես, պահանջել են փոփոխություններ կատարել Ուկրաինայի Սահմանադրությունում և կորցրած տարածքները ճանաչել որպես Ռուսաստանի մաս։

Նա նշել է, որ հակամարտության ավարտի պայմաններում կան նաև այլ «նրբություններ», որոնք դեռ չի ցանկանում հրապարակել՝ դրանք ստացվել են ոչ պաշտոնական աղբյուրներից։

Սկորոխոդը նաև պնդել է, որ Ուկրաինայի իշխանությունները պատրաստվում են Դոնբասից իրենց զորքերի դուրսբերմանը։

«Ինչ-որ մեկը չի ցանկանում դուրս գալ Դոնբասից, բայց Դոնբասը հանձնում են։ Պարզապես դա արվում է պաշտոնապես գեղեցիկ ձևով»,- հայտարարել է նա։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նման հայտարարությունը որակել է որպես «սպեկուլյացիա»։

Focus Mode