18
«Ադրբեջանցի զինծառայողի՝ Հայաստանի տարածք ապօրինի ներթափանցման ու Շաքիի դեպքից անցել է 15 օր, և այս օրերին ընթացքում երկու անգամ լուրեր էին տարածվել Հայաստանի այլ վայրում տարօրինակ անձանց գտնվելու մասին։ Լավ է, որ այդ լուրերը չհաստատվեցին։ Սակայն սա ցույց է տալիս, որ հասարակության մեջ կա մտավախություն, պանիկային տրամադրածություններ»,- ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Նա ընդգծեց, որ հասարակությունը մտահոգված է, ապա հարցադրում արեց, թե ինչ է արել այս 15 օրերի ընթացքում ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը։