«Վառեմ-մարեմը» կվերականգնվի՝ չնայած խոչընդոտներին. Ռուբեն Մխիթարյան

կողմից admin2

«Գյումրին տեսել է երկրաշարժ, կորուստ, ցավ ու դժվարություններ, բայց երբեք չի կորցրել հոգին, հավատն ու հումորը»,- հայտարարել է պատգամավոր Ռուբեն Մխիթարյանը` երեկ Գյումրու հրապարակում։

Նա ընդգծել է, որ Գյումրին այլևս չպետք է ապրի միայն իր փառավոր անցյալով, արժանի է փառավոր ապագայի, աշխատատեղերի, զարգացող տնտեսության, երիտասարդներն իրենց ապագան կառուցեն այստեղ, ոչ թե օտար երկրներում։

«Մեր նպատակն է ուժեղ Գյումրի կառուցելը ուժեղ Հայաստանի մեջ, Հայաստան, որտեղ խաղաղությունը ձեռք չի բերվում հայրենիքի հաշվին, որտեղ անվտանգությունը խոստում չէ, այլ իրականություն է, պետությունը կանգնած է իր քաղաքացուու թիկունքին։

Ես հավատում եմ մեր քաղաքին, մեր ժողովորդին, համոզված եմ՝ Գյումրու լավագույն օրերը դեռ առջևում են»։

Նա նաև նշել է, որ օրվա իշխանությունները, քաղաքական ենթատեքստ տալով, փորձում են խոչընդոտել «Վառեմ-մարեմ» պատմամշակութային շենքի շինարարությանը. «Բայց վստահեցնում եմ՝ «Տաշիր» բարեգորածական ընկերությունը, Սամվել Կարապետյանը դարձնելու են Գյումրին էլ ավելի ուժեղ»։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode