7 մլրդ՝ վարչապետի լիազորությունների համար․ սա՞ է բյուջեի խնայողությունը. Ղազինյան

կողմից admin2

«Եկել եք այստեղ և ասում եք՝ դե մենք ընտրվել ենք, ժողովուրդը թույլատրել է, մենք ինչ ուզենք՝ անենք։ Դա՞ է ստացվում»,- 2027թ․ Բյուջեի քննարկման ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցից հետաքրքրվել է, թե որքան գումար է ծախսվում սննդի և Վարչաբենդի վրա։

Ի պատասխան՝ Մակունցը նշել է, որ այս տարվա բյուջեով 1.6 միլիարդ դրամի նվազեցում է նախատեսված։ Նա ներկայացրել է նաև վարչապետի աշխատակազմի մի շարք ծախսային ուղղություններ․ վարչապետի լիազորությունների կատարման ապահովման համար՝ շուրջ 7 միլիարդ դրամ, «Քաղաքացու միջոցառում» ծրագրի համար՝ 40 միլիոն դրամ, «Մեր ժամանակների հերոսը» միջոցառման համար՝ 156 միլիոն դրամ, իսկ միջազգային դատարաններում Հայաստանի շահերի պաշտպանության համար՝ 4.3 միլիարդ դրամ։

Ղազինյանը նշել է, որ այդ ծախսերը շարունակում են մեծ մնալ՝ ընդգծելով, որ իշխանափոխության դեպքում այդ ուղղություններով նախատեսվող ֆինանսավորումը, իր համոզմամբ, զգալիորեն կնվազի։

«Պետությունը նմանվում է այն հայ ընտանիքին, որն ունի պարտքեր, երեխայի ուսման հարց, բարեկեցությունն իջել է, բայց որոշում են, որ պապայի ծնունդը պետք է անեն ամենաթանկարժեք ռեստորանում»,- ասել է պատգամավորը։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode