Սահմանադրության նախագծի տեքստին ծանոթանալը քաղաքական գործչի պարտականությունն է։ Կան բաներ, որ մեզ համար ակնհայտ են, բայց կա մի մեծ զանգված հասարակության մեջ, ում համար դա այդքան ակնհայտ չէ, պետք են ավել փաստարկներ՝ ցույց տալու այս ամենի իրական բնույթը, որ դրանով ոչ թե ավելի լավն են դարձնում, այլ հակառակը՝ ավելի վատը․ ավելի ավտորիտար, դա արվում է արտաքին պահանջով, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյան։
Նա չի կարծում, թե դրանով մտնում են բովանդակային քննարկման մեջ։
Ագնեսա Խամոյանի խոսքով՝ ցանկանած պատրվակով կարող են զրկվել քաղաքացիությունից կամ կուսակցությունների արգելքը։
«Ցույցի ցանկացած միտք կարող են վերցնել և տեղավորել այն ձևակերպումների մեջ, որով հիմնավորում են, որ մարդուն կարող են զրկել քաղաքացիությունից»,-նշել է նա։
Խամոյանի խոսքով՝ Սահմանադրության փոփոխությամբ իշխանությունները Հայաստանում վերջնականապես ավտորիտար համակարգ, դիկտատուրա են փորձելու հաստատել։