Ռոբերտ Քոչարյանն արդեն 90 օր կալանքի տակ է։ Իրականությունը պարզ է, որքան էլ փորձեն քողարկել այն։ Իրականությունն այն է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ուզում է Հայաստանում ունենալ նոր Սահմանադրություն, իսկ Նիկոլ Փաշինյանն Ալիևի այդ ծրագրին խոչընդոտող բոլորին կալանավորել են», լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
Նա նշել է, որ փաստացի ընդդիմադիր երկու խմբակցությունների առաջնորդները կալանքի տակ են։
Անդրադառնալով Սահմանադրության նախագծին՝ Քոչարյանը նշել է, որ երկար ամիսներ ասում են, որ Սահմանադրության փոփոխությունը արտաքին պահանջ է, ինչը իրականություն է։
«Ներկայացվեց մի խայտառակ նախագիծ, որը միայն ավելի է ամրապնդում իշխանության ավտորիտար ձգտումները. դատավորների հետ կապված ավելի տոտալ վերահսկողություն են ուզում սահմանել և մնացած այլ բաները։ Կարճ ասեմ՝ եթե նույնիսկ Անկախության հռչակագիրը մնար, այս տեքստով Սահմանադրություն ընդունելը պարզապես անընդունելի կլիներ. այն շատ ավելի վատն է, քան գործողը», հայտարարել է Քոչարյանը՝ հավելելով, որ «Հայաստան» դաշինքը այդ դեպքում ևս դեմ կլիներ։