«Ոչ ոք չկարողացավ կոտրել». Ծառուկյանին շնորհավորել են 70-ամյակի առթիվ

կողմից admin2

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, գործարար և քաղաքական գործիչ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը նշում է ծննդյան 70-ամյակը։  Սակայն այս տարեդարձը նրա համար առանձնահատուկ հանգամանքներում է անցնում. տարիներ շարունակ մեծ ազդեցություն և իշխանություն ունեցող գործիչն այսօր ազատության մեջ չէ գտնվում է ԱԱԾ մեկուսարանում։

Ծառուկյանի ծննդյան օրվա առթիվ նրան շնորհավորական ուղերձներ են հղել քաղաքական գործիչներ, թիմակիցներ և հանրային դեմքեր։

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Ծառուկյանին մաղթել է համբերություն և հույս հայտնել, որ ստեղծված իրավիճակը շուտով կհաղթահարվի։ Նա բարձր է գնահատել գործարարի գործունեությունը, ներդրումը երկրի տնտեսական զարգացման և աշխատատեղերի ստեղծման գործում։

«Այսօր, այո՛, դժվարության մեջ եք, կալանավայրում, բայց մի բան եմ ուզում՝ դուք ձեր հույսը չկորցնեք, ամեն ինչ լավ է լինելու, սա էլ է անցնելու: Չարը պատժվելու է, անպայման»։

Նա նաև քննադատել է Ծառուկյանի ձերբակալության և կալանքի ընթացքում նրա նկատմամբ վերաբերմունքը։

Ծառուկյանին շնորհավորել է նաև նրա թիմակից`

Արման Աբովյանը

«Այսօր այն մարդու ծննդյան օրն է, ում չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը և չեն էլ կարողանա կոտրել։

Ինձ համար մեծ պատիվ է լինել Գագիկ Ծառուկյանի թիմի անդամը։

Պարոն Ծառուկյան ջան, շնորհավոր ծննդյան տարեդարձդ, իմ ավագ եղբայր և ղեկավար»։

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իր ուղերձում գրել է.

«Ջերմ շնորհավորանքներս Գագիկ Ծառուկյանին: Համբերություն նրա ընտանիքի անդամներին և մերձավորներին:

Ազատություն Գագիկ Ծառուկյանին և բոլոր քաղբանտարկյալներին»։

Իր շնորհավորական ուղերձում նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է նաև Ծառուկյանի կալանավորմանն ու նրա նկատմամբ իրականացվող գործողություններին։ Նա Ծառուկյանին համարել է քաղբանտարկյալ և շնորհավորանքի հետ մեկտեղ պահանջել նրա ազատ արձակումը։

«Ջերմ շնորհավորանքներս Գագիկ Ծառուկյանին: Համբերություն նրա ընտանիքի անդամներին և մերձավորներին: Ազատություն Գագիկ Ծառուկյանին և բոլոր քաղբանտարկյալներին»,- գրել է Աբրահամյանը։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode