Աջակցում են Գևորգ Ղազարյանին

կողմից badoyan

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ ու գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում աջակցություն է հայտնել ազգային թիմում իր նախկին թիմակից Գևորգ Ղազարյանին։

«Բարև բոլորին Չնայած կարիերայիս վերջին մասն անցկացրել եմ Շվեյցարիայում, երբեք անտարբեր չեմ եղել ու չեմ կարող լինել հայկական ֆուտբոլում կատարվող իրադարձությունների նկատմամբ: Ես ինքս հայկական ֆուտբոլի սան եմ, խաղացել եմ Հայաստանի հավաքականում, եղել եմ թիմի մարզիչը, ներսից տեսել նաև ֆեդերացիայի լավ ու վատ կողմերը: Ես շատ մեծ հույս ունեմ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջիկա ընտրությունները կանցնեն ազնիվ և արդար պայքարի պայմաններում։ Ես շատ լավ եմ ճանաչում Գևորգ Ղազարյանին, միասին հիշվող խաղեր ենք ունեցել, հատկապես ամենահիշարժանը՝ Մոնտենեգրոյի դեմ խաղը: Ես հավատում եմ Գևորգ Ղազարյանին և նրա թիմին։ Գիտեմ, թե որքան են ցանկանում, որ հայկական ֆուտբոլը զարգանա և քայլ առաջ անի։ Վստահ եմ՝ դա հնարավոր է: Գևորգ ջան, քո կողքին եմ, հավատում եմ քո հաղթանակին»,- նշված է Արթուր Պետրոսյանի հայտարարության մեջ, որը հրապարակել է Գևորգ Ղազարյանը։

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին ևս իր աջակցությունն է հայտնել Գևորգ Ղազարյանին՝  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին ընդառաջ:

«Եկել է փոփոխությունների ժամանակը: Ինչպես գիտեմ, առաջիկայում կկայանան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները:  Ֆեդերացիայի նախագահի ընտրություններում առաջադրված է նաև ժամանակին իրեն որպես ֆուտբոլիստ հրաշալի դրսևորած  Գևորգ Ղազարյանը:  Նա ծնվել ու մեծացել է Հայաստանում, հանդես է եկել մի շարք ակումբների կազմում: Իմ աջակցությունն եմ հայտնում Գևորգ Ղազարյանին»,- ասել է Բերեզովսկին:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները կկայանան դեկտեմբերի 21-ին:

Ֆեդերացիայի նախագայի թեկնածուները երկուսն են` Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանն ու ՀՖՖ նախագահի միջազգային հարցերով խորհրդական Դենիս Ջորկաեֆը, որը Ֆրանսիայի ազգային հավաքականի հետ աշխարհի չեմպիոն դարձած Յուրի Ջորկաեֆի եղբայրն է։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode