5
«Փաստ» օրաթերթի տեղեկացմամբ, Գորիս համայնքում սպասվող ՏԻՄ ընտրություններին ընդառաջ «Ապրելու երկիր» և «Հայկական քվե» կուսակցությունները կհանդես գան միասնական ձևաչափով՝ ձևավորելով «Ապրելու քվե» դաշինքը։ Ընտրությունները նախատեսված են հոկտեմբերի 25-ին։
Քաղաքական ուժերի հայտարարությամբ, դաշինքը Գորիսի ընտրողին առաջարկում է միասնական քաղաքական թիմ և համայնքի զարգացմանն ուղղված հստակ այլընտրանքային օրակարգ։ Ընդդիմադիր գործիչները վստահ են, որ համախմբումը նոր ազդակ կհաղորդի պայքարին և էապես կազդի Գորիսում քաղաքական դասավորվածության վրա։