Անդրանիկ Թևանյանի խուց գիշերը hnգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի են տեղափոխել. Սարգիս Տեր-Եսայան

կողմից badoyan

«Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանի խուց գիշերը հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի են տեղափոխել, ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Տեր-Եսայանը։

Նա հայտնել է, որ ամբողջ գիշեր խուցը խառնաշփոթի մեջ է եղել՝ գոռոցներ, նոպաներ, անկառավարելի իրավիճակ։

«Միթե քրեակատարողական հիմնարկում այլևս չեն տարբերակում բժշկական օգնության կարիք ունեցող մարդուն պահելու պայմաններն ու սովորական բանտախուցը։

Եթե այս ամենը տեղի է ունենում Անդրանիկ Թևանյանի նկատմամբ լրացուցիչ ճնշում գործադրելու կամ նրան հոգեբանական անհարմարության մեջ պահելու նպատակով, ապա սա արդեն լրջագույն հարց է, որը պահանջում է անհապաղ քննություն»,- գրել է Սարգիս Տեր-Եսայանը։

 

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode